Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Փարիզ քաղաքում անցկացվող «World challenge cup» մրցաշարում, հայտնում են Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից:
Նա հավաքել է 15.200 միավոր նժույգ թափեր վարժությունից։
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանն էլ դարձել է փոխչեմպիոն օղակներ վարժությունում` հավաքելով 14.533 միավոր։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


