Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին ու «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Քութայիսի տեխնոլոգիական կենտրոնում պաշտոնապես բացել են «Թումո Քութաիսի» կենտրոնը, հայտնում են նախարարությունից:
Կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացներին գրանցված է շուրջ 1550 ուսանող: Նախնական փուլում արդեն 600 երիտասարդ է միացել ուսուցմանը։ Ծրագիրը կենտրոնանում է 12-18 տարեկան երեխաների թվային, տեխնոլոգիական և ստեղծագործական հմտությունների զարգացման վրա և ընդգրկում է կարևոր ոլորտներ, ներառյալ ծրագրավորումը, ռոբոտաշինությունը, խաղերի ստեղծումը, անիմացիան, գրաֆիկական դիզայնը, 3D մոդելավորումը, լուսանկարչությունը, կինոարտադրությունը, երաժշտությունը, նկարչությունը և գեներացնող արհեստական ինտելեկտի հիմունքները:
Ուսուցման մոդելը հիմնված է ինքնուրույն ուսուցման սկզբունքի վրա և համատեղում է ինտերակտիվ ուսուցման մոդուլներ, գործնական սեմինարներ և լաբորատորիաներ, որտեղ մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ իրական նախագծերի վրա աշխատելու ընթացքում:
Հավելենք, որ դեռ հուլիսին «Թումո» կենտրոնը բացվել էր նույն Քութայիսիում ՝ երկրի նախկին խորհրդարանի շենքում։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews






