Ալբանիայում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել ոսկե մեդալակիր Նարեկ Գրիգորյանը (75 կգ), հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։
Թիմային հաշվարկի արդյունքում Հայաստանի երիտասարդական հավաքականը միավորների հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ Մ23 տարեկանների թիմը 4-րդն է:
Հայաստանի մարզիկների արդյունքները
Երիտասարդներ
- 65 կգ` Դավիթ Առաքելյան — պոկում վարժություն` արծաթե մեդալ
- 70 կգ` Սամվել Մարտիրոսյան – բրոնզե մեդալ
- 75 կգ` Նարեկ Գրիգորյան –ոսկե մեդալ
- 85 կգ` Նարեկ Մկրտչյան – բրոնզե մեդալ
- 95 կգ` Վալերիկ Մկրտչյան – պոկում վարժություն` արծաթե մեդալ
- 77 կգ` Աննա Ամրոյան – պոկում վարժություն` բրոնզե մեդալ
- 86 կգ` Էմմա Պողոսյան – ոսկե մեդալ
Մ23 տարեկաններ
- 60 կգ` Սեյրան Խուդանյան- բրոնզե մեդալ
- 57 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան – ոսկե մեդալ
- 75 կգ` Տիգրան Կարապետյան –արծաթե մեդալ
- 85 կգ` Մարտին Պողոսյան – արծաթե մեդալ
Ծանրամարտի երիտասարդների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է հոկտեմբերի 12–19-ը Ալբանիայի Դուրես քաղաքում։


