Աստղիկ Փանոսյանը Դակարի պատանեկան Օլիմպիական խաղերի 100 մետր մրցատարածության կիսաեզրափակչում 12,83 վայրկյան արդյունքով զբաղեցրել է հինգերորդ տեղը, իսկ կիսաեզրափակչի մասնակիցների ընդհանուր հաշվարկում ՝ տասներորդը ու չի անցել եզրափակիչ (այնտեղ մասնակցելու իրավունք են ստացել 9 մարզիկ)։
Նշենք, որ հոկտեմբերի 31-ին մեկնարկած խաղերում Հայաստանը ներկայացված է 5 մարզիկով չորս մարզաձևերում՝ լող, բռնցքամարտ, թաեքվոնդո և ատլետիկա:
Նոյեմբերի 1-ին լողորդ Վլադիմիր Վարոսյանը զբաղեցրել էր 20-րդ տեղը, նոյեմբերի 4-ին լողորդուհի Մարգարիտա Գևորգյանը՝ 50-րդ տեղը։
Բռնցքամարտիկ Սուրեն Կատվալյանը մինչև 65 կգ քաշային կարգում հասել է 1 / 4 եզրափակիչ ու այսօր կմենամարտի Եգիպտոսի ներկայացուցչի հետ։ Այսօր 1 / 4 եզրափակիչում կմենամարտի նաև թաեքվոնդոիստ Դավիթ Գրիգորյանը (մինչև 55 կգ)։
4-րդ ամառային պատանեկան Օլիմպիական խաղերը կշարունակվեն մինչև նոյեմբերի 13-ը: Դրանց մասնակցում են 206 ազգային օլիմպիական կոմիտեների շուրջ 2700 երիտասարդ մարզիկներ: Նրանք մեդալներ կխաղարկեն 25 մարզաձևերում։
Հավելենք, որ պատմության մեջ առաջին անգամ են օլիմպիական խաղերն անցկացվում աֆրիկյան մայրցամաքում:



