Սուրեն Կատվալյանը (65 կգ) Դակարի պատանեկան 4-րդ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի կիսաեզրափակչում 2:3 հաշվով պարտվել է ճապոնացի Կենշին Սակունոյին և դարձել խաղերի բրոնզե մեդալակիր:
Մինչ այդ հայ բռնցքամարտիկը հաղթել էր Ուզբեկստանի և Եգիպտոսի ներկայացուցիչներին:
Սա Հայաստանի հավաքականի միակ մեդալն է 2026 թվականի ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել են 5 մարզիկներ 4 մարզաձևում՝ թեթև ատլետիկա, լող, թաեքվոնդո և բռնցքամարտ:
Մենամարտի տեսանյութը՝ այստեղ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



