ԳլխավորԼուր

Բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով

Երթուղայիններ «Կիլիկիա» ավտոկայանում

Էջմիածին– Երևան երթուղին սպասարկող 203 համարի ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով։

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։

«Չնայած այն հանգամանքին, որ 203 համարի՝ Էջմիածին–Երևան երթուղին սպասարկող ավտոբուսների վերջնակետը պայմանագրով ի սկզբանե սահմանված է եղել Երևանի «Կիլիկիա» ավտոկայանը, ընդառաջ գնալով քաղաքացիների բազմաթիվ առաջարկներին՝ նախատեսվում է վերջնակետը տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք՝ բացառապես ուսանողներին իջեցնելու և նստեցնելու նպատակով։

Միաժամանակ հստակ արձանագրենք, որ Մատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի վերածելու որևէ տարբերակ չի քննարկվում և չի թույլատրվելու։ Այդ հատվածում ավտոբուսների կանգառը նախատեսված է լինելու բացառապես ուղևորների իջեցման և նստեցման համար՝ առանց տրանսպորտային միջոցների կայանման հնարավորության»,-նշված է հաղորդագրության մեջ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews