Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլի երրորդ խաղափուլի առաջին պարտիայում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (2669) սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ (2823) ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Հայաստանի ժամանակով 21։30-ին կմեկնարկի երկրորդ պատասխան պարտիան, որում Հայկը կխաղա սև խաղաքարերով։
Այս տարվա հունիսին Հոնկոնգ քաղաքում անցկացված՝ 2026 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնության 7-րդ խաղափուլում գրոսմայստեր Շանթ Սարգսյանը ևս հաղթել էր Կարլսենին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




