Հայ աշակերտները 2 ոսկե ու 4 արծաթե մեդալներ են նվաճել ՌԴ-ում անցկացված Աստղագիտական 5-րդ բաց օլիմպիադայում։
Ոսկե մեդալակիրներ
- Ռուզաննա Շիրոյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Բագրատ Բագրատյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
Արծաթե մեդալակիրներ
- Էմիլ Հարությունյան- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
- Նատալի Մարգարյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
- Արարատ Պետրոսյան- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոց
- Տիգրան Գասպարյան- Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոց
5-րդ միջազգային աստղագիտական բաց օլիմպիադան (OWAO-2026) անցկացվել է 2026 թվականի նոյեմբերի 6-14-ը «Սիրիուս» դաշնային տարածքում (Ռուսաստան)։
Մասնակցել են 69 դպրոցականներ աշխարհի 14 երկրներից (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Պերու, Թուրքիա և այլն):
Մրցույթները ներառել են տեսական, գործնական, դիտողական հարցեր և էքսպրես տուրեր:
Կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը և «Տաղանդ ու հաջողություն» կրթական հիմնադրամը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews




