Ամերիկյան «Nvidia» ընկերության համահիմնադիր Ջենսեն Հուանգը հրաժարականից 11 օր անց վերականգնվել է գլխավոր տնօրենի պաշտոնում։
«Financial Times»-ի տվյալներով՝ տնօրենների խորհուրդը միաձայն աջակցել է Հուանգի վերադարձին՝ վերանայելով իր նախկին դիրքորոշումը։ Ընկերությունը հայտարարել է, որ լրացուցիչ քննարկումներից հետո համոզվել է, որ նա կարող է շարունակել ղեկավարել «Nvidia»-ն։ Միևնույն ժամանակ նրա վարքագծի հետ կապված հանգամանքների քննությունը շարունակվում է։
Հուանգը լքել էր պաշտոնը նոյեմբերի 12-ին՝ իր անձնական կյանքի շուրջ ծագած սկանդալի ֆոնին։ Ժամանակավորապես ընկերությունը գլխավորել էր ֆինանսական տնօրեն Քոլեթ Քրեսը։
Նոյեմբերի 17-ին տնօրենների խորհուրդը բացառել էր Հուանգի վերադարձը՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ձեռնարկատեր Իլոն Մասկի և տեխնոլոգիական ոլորտի մի շարք գործիչների աջակցությանը։
Հուանգի վերականգման մասին լուրից հետո «Nvidia»-ի բաժնետոմսերը աճել են ավելի քան 30%-ով։
Պաշտոնից հեռանալուն նախորդել էր արտամուսնական կապերի պատճառով առաջացած սկանդալը։ Նա հարաբերությունների մեջ է եղել գործարար Էլիս Հուանգի հետ, որը, ըստ NYT-ի, գաղտնի տեղեկատվություն է փոխանցել Չինաստանի կառավարական կառույցներին: Չինաստանի ԱԳՆ-ում ԶԼՄ-ների հրապարակումները զրպարտություն են անվանել։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



