ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանն այսօր ընդունել է 2026 թվականի կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչների ներկայացուցիչներին, հայտնում են նախարարությունից։
Ուսուցիչները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու առաջարկները, որոնք վերաբերել են առաջադրանքներին և ընթացակարգին։
Նախարարի տեղակալը հանգամանորեն պատասխանել է բոլոր հարցերին՝ նշելով, որ այժմ ընթանում է բողոքարկման գործընթաց, և բարձրացված հարցերը կքննարկվեն ու հաշվի կառնվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից։
Այս տարվա կամավոր ատեստավորմանը մասնակցել է շուրջ 7914 անձ. նախնական արդյունքների համաձայն՝ մասնակիցների 65.5 տոկոսը հաջողությամբ հաղթահարել է ատեստավորման սահմանված շեմը։
Բողոքարկման արդյունքների ամփոփումից հետո այս ցուցանիշը կարող է բարելավվել։
Հիշեցնենք՝ կամավոր ատեստավորման քննություններն անցկացվել են նոյեմբերի 7-22-ը, դրան հաջորդել են բազմաթիվ դժգոհություններ, մասնավորապես՝ դասվարները, ֆիզիկայի, ինֆորմատիկայի ուսուցիչները բողոքում են թեստերի բարդությունից ու ժամանակի սղությունից։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews


