ԳլխավորԼուր

Հայ ծանրորդները ոսկե մեդալներ են նվաճել պարածանրամարտի աշխարհի առաջնությունում

Պարածանրամարտի աշխարհի պատանիների չեմպիոն Աննա Խաչատրյանը

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները առաջին ոսկե մեդալներ են նվաճել, հայտնում են Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից։

«Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Գյումրիից Խորեն Ծատուրյանն էլ մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նա գերազանց կատարեց իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews