ԳլխավորԼուր

ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի

Հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թիվը մոտենում է 10-ի:

Այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հայկական ուժերն այսօր խոցել են նաեւ ադրբեջանական զինուժի թանկարժեք (մոտ 30 մլն դոլար արժողությամբ, լուսանկարում) Elbit Hermes-900 անօդաչուն։

Comment here