Հաշվի առնելով Հայաստանի քաղաքացիների հաճախակի այցերը Արաբական Միացյալ Էմիրություններ, հատկապես` Դուբայ, ներկայացանում ենք ԱՄԷ-ի Տնտեսության և զբոսաշրջության նախարարության տրամադրած մի քանի տվյալներ։
Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի (DET) տվյալներով՝ 2025 թվականին էմիրությունը ընդունել է 19.59 միլիոն միջազգային զբոսաշրջիկի, ինչը 5%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ (18.72 միլիոն): Երրորդ տարին անընդմեջ Դուբայը գրանցել է զբոսաշրջիկների ժամանման պատմական բարձր ցուցանիշ՝ ռազմավարական գործընկերությունների, գլոբալ մարքեթինգային արշավների և խոշոր միջոցառումների շնորհիվ:
Տարին գագաթնակետին հասավ դեկտեմբերին. մեկ օրացուցային ամսվա ընթացքում առաջին անգամ քաղաքը դիմավորեց ավելի քան 2 միլիոն այցելուի՝ ամուր հիմք դնելով 2026 թվականի զբոսաշրջության աճի համար:
Financial Times Ltd. fDi Markets տվյալների բազայի համաձայն՝ 2025 թվականի առաջին կեսին զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտը (21.3%) Դուբայում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար առաջատար հինգ ուղղություններից մեկն էր:
2025 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ էմիրությունում գործում է 827 հյուրանոց 154 264 սենյակներով։ Այդ ցուցանիշներով Դուբայը գերազանցում է Բանգկոկին, Նյու Յորքին, Փարիզին և Սինգապուրին և գրեթե հավասարվում է Լոնդոնին։ Դուբայի հյուրանոցների միջին զբաղվածության մակարդակը 2025 թվականին հասել է 80.7%-ի՝ նախորդ տարվա 78.2%-ի համեմատ:
2025-ի տվյալներով՝ Դուբայն աշխարհի տասը ամենաապահով քաղաքների շարքում է։ 62 քաղաքների վերլուծության արդյունքում Դուբայը ստացել է ամենաբարձր միավորները անձնական անվտանգության և գիշերային զբոսանքի անվտանգության ցուցանիշներով:
Դուբայի երեք հյուրանոցներ «Աշխարհի 50 լավագույն հյուրանոցներ 2025»-ի ցանկում են, 2 ռեստորան՝ «Աշխարհի 50 լավագույն ռեստորաններ 2025»-ի ցանկում։
2025 թվականին Դուբայի միջազգային օդանավակայանը (DXB) տասնմեկերորդ տարին անընդմեջ հաստատել է իր կարգավիճակը որպես աշխարհի ամենածանրաբեռնված օդանավակայան միջազգային ուղևորափոխադրումների առումով. հուլիսից սեպտեմբեր օդանավակայանով անցել է 24.2 միլիոն ուղևոր, ինչը 1.9%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Գլխավոր միջոցառումներն են Դուբայի գնումների փառատոնը, Դուբայի ամառային անակնկալները և Դուբայի ֆիթնես մարտահրավերը։
2025 թվականին Դուբայը հաստատեց իր կարգավիճակը որպես աշխարհի ամենադինամիկ գաստրոնոմիկ ուղղություններից մեկը։ Նոր ռեստորանների բացումները հստակ ցույց տվեցին էմիրության խոհարարական տեսարանի մասշտաբներն ու բազմազանությունը, որը ներառում է գրեթե 200 ազգությունների խոհանոցներ։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews















