ԳլխավորԼուր

Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

Մահացել է աշխարհի ամենատարեց մարդը

Բրազիլիայում 127 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց բնակիչը, հայտնում է G1–ը։

Պաուլինո Գոմեսը մոլորակի վերջին բնակիչն էր, որ լույս աշխարհ էր եկել 19-րդ դարում. ենթադրվում է, որ նա ծնվել էր 1895 թվականի օգոստոսին։

Պաուլինոն ամբողջ կյանքի ընթացքում ապրել է գյուղական վայրերում, սնվել բնական մթերքով և տեղաշարժվել ձիով։ Վերջին սովորույթից հրաժարվել է ընդամենը չորս տարի առաջ։

Այժմ երկարակեցության ռեկորդակիրը իսպանուհի Մարիա Բրանյա Մորեն է, որը ծնվել է 1907 թվականին. նա այս տարի նշել է իր 116-ամյակը: