Այս իրադարձություններից հետո երկու սկզբունք եմ առանձնացրել, որի հիման վրա դուք պետք է ձեր կյանքը կառուցեք։ Այս մասին այսօր Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՌՀ-ի Սահմանադրական իրավունքի և իրավունքի տեսության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը։
«Առաջին սկզբունքն այն է, որ որոշումները պետք է կայացնեք ռացիոնալության հիման վրա և երկրորդը՝ նախաձեռնողականության հիման վրա։ Ցավոք սրտի, ասյօր ռացիոնալ կոմպոնենտը զիջում է զգայական կոմպոնենտին։ Որոշումները կայացնում ենք էմոցիոնալ, հետո պոստ ֆակտում նայում ենք դրանց, ասում ենք՝ ինչ ճիշտ էին այն մարդիկ, ովքեր ավելի ռացիոնալ էին մտածում»,-մասնավորապես ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։