ԳլխավորՀայաստանս

101 տարի առաջ Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետին

1920 թվականի այս օրը՝ հունիսի 19-ին, Թբիլիսիում (այն ժամանակ՝ Թիֆլիս) Արամ Երկանյանը (1900-1934) գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խալիլ բեկ Խասմամեդովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի գործակիցը եղել է Միսակ Կիրակոսյանը։

Գործողությունը տեղի է ունեցել «Նեմեսիս» ծրագրի շրջանակներում։ Նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք («Միություն և Առաջադիմություն» կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։

Նեմեսիս է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։

Comment here