ԱրցախԳլխավորԼուր

Հայտնի են Բաքվում գերության մեջ գտնվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռները

Լևոն Մնացականյանը, Դավիթ Բաբայանը, Բակմ Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը դատապարտվեցին ցմահ ազատազրկման։ Բաքվի դատարանը քիչ առաջ հրապարակեց նրանց վերաբերյալ դատավճիռը։

Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, նման դատավճիռ է կայացվել, քանի որ նրանց 65 տարին լրացել է, և Ադրբեջանի քրեական օրենսգրքի պահանջների հիման վրա նրանց նկատմամբ չի կարող ցմահ ազատազրկման ձևով պատիժ նշանակվել:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում է առանձնացված վարույթով։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews

Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
Բակո Սահակյան
Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում
Դավիթ Իշխանյան
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում
Լևոն Մնացականյան
Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում
Արկադի Ղուկասյան
Դավիթ Բաբայանը Բաքվի դատարանում
Դավիթ Բաբայան
Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում
Արայիկ Հարությունյան
Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում
Դավիթ Մանուկյան