ԳլխավորԼուր

Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբեւէ խոսել. Արցախի նախագահ

«Աշխարհում ուժի գործոնը առաջնային պլան է մղվում։ Այսինքն՝ ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիեւ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում Ադրբեջանի նախագահի հայտարարութուններին անդրադարձավ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մենք պատրաստ ենք։ Պատրաստ ենք, եւ ուզում եմ նաեւ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաեւ այսօր։

Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբեւէ խոսել»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը։

«Մեր հին քաղաք Էրիվանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»,-Ալիեւի մեկ այլ հայտարարությանն անդրադառնալով՝ Հարությունյանը նշեց, որ Ալիեւը հնարավորություն ունի «պատմական անճշտությունը» շտկելու, բայց դա կործանարար կլինի Ադրբեջանի համար։

 

Comment here