ԳլխավորԼուր

Արցախում մասնակի զորահավաք է հայտարարվել

2022 թվականի օգոստոսի 3-ից Արցախի Հանրապետությունում հայտարարվել է մասնակի զորահավաք, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր Լաչինի միջանցքի շրջակայքում ադրբեջանական ուժերը թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը։ Հայկական կողմից այս պահի դրությամբ հայտնի է մեկ զոհի, 8 վիրավորի մասին։