• Որքան բաց է ձեր մաշկը, այնքան մեծ է այրվածքներ ստանալու հավանականությունը: Պետք չէ շտապել: Արագ ստացված արևայրուքը կրող է պարզապես այրվածքներ առաջացնել։
• Առաջին անգամվա համար բավական է գտնվել արևի տակ 10-15 րոպե, առավոտյան և երեկոյան ժամերին: Օրվա մնացած ժամերին պետք է ստվերի տակ լինել: Ամեն օր կարելի է ավելացնել ժամանակը 5-7 րոպեով:
• Արևի տակ գտնվելիս պետք է պաշտպանել գլուխը գլխարկի, իսկ աչքերը՝ ակնոցի միջոցով:
• Արևայրուք ընդունելուց առաջ պարտադիր է արևապաշտպան քսուքներ օգտագործելը՝ արևի տակ հայտնվելուց 10 րոպե առաջ:
• Լողափին արևի տակ գտնվելու հարմար ժամանակն է առավոտյան մինչև 11-ը և երեկոյան 16-ից հետո: Ամենավտանգավորը ժամը 12-15 ժամանակահատվածն է:
• Պետք չէ արևայրուք ընդունել սոված կամ կուշտ: Ցանկալի է սնվել լողափ գնալուց 1-1,5 ժամ առաջ: Արևի տակ մնալու ժամանակ փորձեք շատ ջուր խմել: Ի դեպ, գեղեցիկ արևայրուքի համար խորհուրդ է տրվում խմել ծիրանի և գազարի հյութեր:
• Արևայրուք ընդունելու ժամանակ մի մոռացեք դիրքափոխվել ամեն 5-10 րոպեն: Տաքանալուց հետո մի շտապեք ջուրը նետվել. մի քիչ մնացեք ստվերում, որպեսզի իջեցնեք ջերմաստիճանի կոնտրաստից առաջացած սթրեսը: Լողանալուց հետո սրբվեք սրբիչով:
• Արևայրուքից հետո խորհուրդ է տրվում զով ցնցուղ ընդունել և խոնավացնող կամ սնուցող քսուք օգտագործել։