ԳլխավորԼուր

Մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը 14-17 տարեկան դպրոցականների համար

Ասուլիս. Մեկնարկում է «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Հայաստանի գրողների միության համագործակցությամբ հունիսի 7-ից սեպտեմբերի 20–ը կիրականացնի «Չարենցյան ամառ» կրթամշակութային ծրագիրը: Այն նախատեսված է 14-17 տարեկան դպրոցականների համար:

Ծրագրին մասնակցելու համար պետք է գրանցվել https://forms.gle/hMXLRknsCcbtPseu9 հղումով: Հետազոտական աշխատանքներն անհրաժեշտ է ուղարկել charents.museum@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2024 թվականի սեպտեմբերի 20-ը (չափորոշիչները կցվում են): Հավելյալ տեղեկությունների համար դիմել Եղիշե Չարենցի տուն-թանգարան (հեռ.՝ 010 53 14 12):