ԳլխավորԼուր

Արտակարգ ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունենք. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Արտակարգ ռեժիմը չերկարաձգելու տարբերակ չունենք։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանի կենտրոնում շրջայց կատարելուց հետո։

«Քաղաքացիների մի մասը պահանջում է խստացնել միջոցները, մյուս մասը՝ անհապաղ բացել հասարակական տրանսպորտն ու վերացնել բոլոր սահմանափակումները։ Մեզ համար ակնհայտ է, որ այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի: Մեր ռազմավարությունը պետք է լինի ոչ թե այն, որ մարդիկ տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները: Պետք է փորձենք վարչական լծակներ օգտագործել դրա համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգված ժամկետը լրանում է մայիսի 14-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here