ԳլխավորԼուր

Ավտովթարից պայմանագրային զինծառայող է մահացել

Հունիսի 24-ին, ժամը 22։30-ի սահմաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, օրվա ծառայության ավարտից հետո, հանգստի ժամին, քաղաքացիական ավտոմեքենայով վթարի են ենթարկվել ՊԲ N զորամասի պայմանագրային զինծառայողներ, տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Ստացած վնասվածքներից Նիկոլայ Սերյոժայի Սարգսյանը (ծնվ. 1981թ.) մահացել է, ևս չորս զինծառայող տեղափոխվել է բժշկական հաստատություն։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար։

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ հայտնել է, որ հունիսի 24-ին, ժամը 22։07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ 2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 34-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz C180» և «KamAZ» (վարորդ՝ Վ. Ն., ծնված 1985 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

ՃՏՊ-ի հետևանքով 4 քաղաքացի տուժել է, իսկ Ն․ Ս․-ն (ծնված 1981 թ․)՝ մահացել։