ԳլխավորԼուր

Կայացել է Ուսանողական մարզական խաղերի բադմինթոնի մրցաշարը

Շարունակվում է Ուսանողական մարզական 21-րդ խաղերի գարնանային փուլը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան իրականացնում են համատեղ:

Առաջին անգամ ուսանողական մարզական խաղերի շրջանակում անցկացվել է բադմինթոնի առաջնություն, որին մասնակցել է 6 բուհի 30 ուսանող: Աղջիկների պայքարում առաջին մրցանակին արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Մարիետա Նիկոյանը, երկրորդը Լուսինե Բաբաջանյանն է՝ Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանող Միլենա Խլղաթյանը:

Տղաների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Էրիկ Կրբաշյանը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանից: Երկրորդ մրցանակակիրը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Ռամի Մանդագամարանն է, իսկ երրորդ տեղը զբաղեցրել է Արթուր Բադալյանը՝ Երևանի պետական համալսարանից:

Ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլում անցկացվելու են նաև 3×3 բասկետբոլի, դրանգոնբոութի և լողափնյա վոլեյբոլի առաջնություններ, իսկ ավելի վաղ կայացել է շախմատի մրցաշարը: Խաղերի աշնանային փուլը մեկնարկելու է Համալսարանական սպորտի միջազգային օրը՝ սեպտեմբերի 20-ին: Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան նախատեսում է նաև ձմեռային ուսանողական մրցաշար. դիտարկվում է Աշոցքում ձմեռային մարզաձևերի առաջին փառատոնի անցկացման հնարավորությունը:

Comment here