ԳլխավորԼուր

ԱԱԾ շենքի մոտից 91 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտից 91 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։

Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հավաքվել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի աջակիցները, ովքեր պահանջում են դադարեցնել Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը։ Նրանց մի մասը բերման է ենթարկվել ոստիկանություն պարետի սահմանված կանոնները խախտելու համար։

 

Comment here