ԳլխավորԼուր

Աբովյանի տարածաշրջանի ճանապարհներին թույլ մառախուղ է

«Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Comment here