Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում կայացած Ուսանողական խորհրդի ընդհանուր նիստում ՈւԽ նախագահ Սուսաննա Հակոբյանը ներկայացրեց իր երեք տարվա գործունեության հաշվետվությունը։
Օրակարգի հաջորդ հարցով բաց քվեարկությամբ Ճարտարապետության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող, ՈւԽ փոխնախագահ Կառլեն Քաշանյանը ընտրվեց նախագահ։
«Համոզված եմ, որ ՈւԽ-ն ոչ միայն կընդլայնի իր գործունեությունը, այլև ուսանողական միջոցառումները և ծրագրերը նոր թափ կհավաքեն։ Բացի համալսարանական ավանդույթները պահպանելուց, մենք շարունակելու ենք իրականացնել և զարգացնել նոր նախաձեռնություններ»,-մասնավորապես հայտարարեց նա։