ԳլխավորՄի կտոր գիրք

Դեյլ Քարնեգի. «Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում»

Տիկնիկների թատրոն

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի դասախոս և գրող Դեյլ Քարնեգիի (24 նոյեմբերի, 1888 – 1 նոյեմբերի, 1955)  «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդել մարդկանց վրա» գրքից։

***

♦ Գոյություն ունի մարդկային վարքագծի մի կարևորագույն օրենք: Ենթարկվելով այդ օրենքի՝ մենք գրեթե երբեք փորձանքի չենք ընկնում: Փաստորեն հետևելով այդ օրենքին, մենք ձեռք կբերենք անթիվ բարեկամներ և կայուն երջանկություն: Բայց բավական է, որ այն խախտենք, և անմիջապես անվերջանալի փորձանքներ կհարուցենք մեր նկատմամբ: Այսպիսին է այդ օրենքը՝ ձեր զրուցակցին մշտապես ներշնչեք սեփական նշանակալիության գիտակցությունը:

♦ Քչերն են սիրում իրենց համար տհաճ ճշմարտությունը:

♦ Երբեմն պատահում է, որ մենք փոխում ենք մեր կարծիքը առանց որևէ դիմադրության կամ ուժեղ ապրումների, բայց բավական է ինչ-որ մեկը մեզ ասի, որ իրավացի չենք, անմիջապես վրդովվում ու գազազում ենք: Մենք չափազանց անփույթ ենք  մեր համոզմունքների  ձևավորման հարցում, բայց հենց որ ինչ -որ մեկը փորձում է դրանք մեզնից խլել, համակրում ենք դրանց հանդեպ չարդարացված բուռն սիրով: Բոլորովին ակնհայտ է, որ մեզ հմար թանկ են ոչ թե իրենք` գաղափարները, այ մեր ինքնասիորությունը, որին վտանգ է սպառնում…

♦ Յուրաքանչյուր ոք կարող է լավ խոսել, երբ համբերությունը կորցնի. եթե ամենատգետ մարդու ծնոտին հարվածելով գետնին տապալենք, ապա ոտքի կանգնելով այդ մարդը այնքան հմտորեն, կրակոտ և արտահայտիչ կխոսի…

♦ Կրթություն ստանալ` նշանակում է կարողանալ ճիշտ գործել առօրյա կյանքի ցանկացած իրավիճակներում։

♦ Կրթության մեջ նպատակը ոչ թե գիտելիքն է, այլ գործողությունը։

♦ Քննադատությունը անօգուտ է, որովհետև այն ստիպում է մարդուն պաշտպանվել, և որպես կանոն, փորձել արդարանալ: Քննադատություն վտանգավոր է, որովհետև հարված է հասցնում մարդու գոռոզությանը, տրորում արժանապատվությունը և վիրավորանք է առաջացնում։

♦ Մարդկային բնավորությանը հատուկ է մեղադրել ցանկացած մարդու, միայն ոչ իրեն:

♦ Եկեք մտածենք, որ քննադատությունը նման է փոստային աղավնու, որը միշտ տուն է վերադառնում:

♦ Երբ մարդու ներսում պայքար է սկսում, նշանակում է իրենից ինչ-որ արժեք է ներկայացնում։

♦ Կոնֆուցիոսն ասել է.«Մի դժգոհիր հարևանիդ տանիքի ձյունից, երբ սեփական շեմդ կեղտոտ է»:

♦ Մարդկանց հետ շփվելիս մի մոռացեք, որ գործ ունեք ոչ թե տրամաբանորեն դատող էակների, այլ զգացմունքային էակների հետ, որոնք լի են նախապաշարումենով և գործում են` ելնելով իրենց գոռոզամտությունից ու փառասիրությունից։

♦ Քննադատությունը մի վտանգավոր կայծ է, որը կարող է պայթյուն առաջացնել սնափառության վառոդատուփում։

♦ Մեծ մարդկանց մեծությունը երևում է փոքր մարդկանց հետ ունեցած իրենց վերաբերմունքից:

♦ Մարդկանց պարսավելու փոխարեն փորձենք նրանց հասկանալ: Փորձեք պատկերացնել, թե ինչու են նրանք վարվում հենց այսպես և ոչ թե այլ կերպ: Դա շատ ավելի օգտակար է և հետաքրքիր, քան քննադատելը և մարդուն կարեկից է դարձնում շրջապատողների հանդեպ. Համբերատար և բարյացակամ: Ամեն ինչ հասկանալ նշանակում է ամեն ինչ ներել:

♦ Տղամարդկանց մեծ մասը կին ընտրելիս փնտրում է ոչ թե տնտեսուհի, այլ գրավիչ մեկին, որը պատրաստ է բարելավելու իր փառասիրությունը և թույլ տալու, որ ինքը զգա իր գերազանցությունը:

♦ Մեր բոլոր արարքների հիմքում ընկած են երկու դրդապատճառներ` սեռական հակումը և մեծ դառնալու ձգտումը (Զիգմունդ Ֆրոյդ)։

♦ Շողոքորթությամբ հազվադեպ կարելի է ազդել խորաթափանց մարդկանց վրա: Այն փուչ է, եսասիրական և կեղծ: Այն չպետք է հաջողություն ունենա և սովորաբար չի ունենա:

♦ Մարդկային բնավորությանը խորապես հատուկ է ըստ արժանավույն գնահատված լինելու կրքոտ ձգտումը (Ուիլյամ Ջեմս):

♦ Ուիլյամ ՋեմսՀանցագործների միայն փոքր մասն է իրեն վատ մարդ համարում: Իրենց կարծիքով, նրանք ճիշտ այնպիսի մարդիկ են, ինչպես դուք և ես: Այդ պատճառով նրանք ջանում են ինչ-որ ձևով պատճառաբանել, բացատրել իրենց արարքները:

♦ Մի վախեցեք ձեր վրա հարձակվող թշնամիներից, վախեցեք ձեզ շողոքորթող բարեկամներից:

♦ Գնորդին հաճելի է գիտակցել, որ ինքն է գնում, ոչ թե որ իրեն վաճառում են:

♦ Շողոքորթել նշանակում է ասել մարդուն հենց այն, ինչ նա մտածում է իր մասին:

♦ Էմերսոնն ասում էր. «Ինձ հանդիպող յուրաքանչյուր մարդ ինչ-որ առումով գերազանցում է ինձ և այդ իմաստով ես կարող եմ սովորել նրանից»:

♦ Ուսուցումը ակտիվ գործընթաց է: Մենք գործելով ենք սովորում: Այդ պատճառով, եթե ուզում եք սովորել գրքում առաջարկվող կանոնները, արեք դրա հետ կապված որևէ բան: Կիրառեք դրանք ամեն հարմար առիթով: Եթե այդպես չվարվեք, շուտով դրանք կմոռանաք: Մտապահվում են միայն այն գիտելիքները որոնք օգտագործվում են գործնականում:

♦ Մեզ բոլորիս, ով էլ որ լինենք՝ մսագործ, հացթուխ թե իր գահին բազմած թագավոր, բոլորիս դուր են գալիս մեզանով հիացող մարդիկ:

♦ Եղեք անկեղծ ձեր գնահատականում և շռայլ` գովեստում, և մարդիկ հիշողության մեջ կպահեն ձեր խոսքերը, կփայփայեն դրանք և կկրկնեն ողջ կյանքի ընթացքում, կկրկնեն շատ տարիներ անց, երբ դուք դրանք մոռացած կլինեք:

♦ Անհրաժեշտ է կարողանալ հասկանալ ուրիշի տեսակետը և իրերին նայել նրա և քո տեսակետից։

♦ Հասեք այն բանին, որ մարդիկ ուրախությամբ անեն այն, ինչ դուք եք առաջարկում:

♦ Դեպի մարդու սիրտ տանող ամենստույգ ուղին նրա հետ զրույցն է այն մասին, ինչը նա ամենից շատ է գնահատում:

♦ Ինքնաարտահայտումը մարդկային բնավորության գերիշխող պահանջն է:

♦ Եթե ուզում ենք բարեկամներ ձեռք բերել, եկեք մեր բոլոր ուժերը տրամադրենք, որպեսզի ուրիշների համար անենք ինչ-որ բան, որը պահանջում է ժամանակ, ջանք, եռանդ, անշահախնդրություն և հոգատարություն:

♦ Ամուսնությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ առօրյա դրվագների մի շարք: Եվ վայ այն ամուսնական զույգերին, որոնք հաշվի չեն առնի այդ հանգամանքը:

♦ Դուք կարող եք երկու ամսվա ընթացքում ավելի շատ բարեկամներ նվաճել ուրիշներով հետաքրքրվելով, քան ձեռք բերել երկու տարվա ընթացքում ջանալով հետաքրքրել ուրիշներին սեփական անձով:

♦ Ըստ Շեքսպիրի` ոչ մի բան լավը կամ վատը չի լինում, ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք նայում իրերին:

♦ Լինկոլնը մի անգամ նկատել է, որ «մարդկանց մեծամասնությունը երջանիկ է այնքան, որքան ինքը որոշել է լինել երջանիկ»:

♦ Ժպիտը հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են` միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:

♦ Մարդիկ այնքան են հպարտանում իրենց անվամբ, որ ջանում են հավերժացնել այն ցանկացած գնով:

♦ Հիշեք, որ մարդու անունը իր համար ամենադյութիչ և ամենակարևոր բառն է ցանկացած լեզվով:

♦ Վիճաբանության ժամանակ հաղթողներ չեն լինում: Չեն լինում, որովհետև եթե վիճում եք դուք արդեն պարտվել եք, նշանակում է պարտվել եք:

♦ Եթե ցանկանում եք ամեն օր հրաշալի ձևով սնվել, երբեք մի քննադատեք ձեր կնոջը որ նա վատ է վարում տնային տնտեսությունը, և այդ առիթով ոչ մի վիրավորական համեմատություններ մի արեք նրա և ձեր մոր միջև:

♦ Աշխարհում բոլորը երջանկություն են փնտրում, և այն գտնելու միայն մի ստույգ ուղի կա: Դրա համար դուք պետք է սովորեք կառավարել ձեր մտքերը: Երջանկությունն արտաքին պայմաններից չի կախված: Այն կախված է ներքին պայմաններից: Դուք երջանիկ եք կամ դժբախտ եք ոչ թե շնորհիվ այն բանի, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում, այլ ձեր վիճակը պայմանավորված է նրանով, թե դուք այն ամենի մասին ինչ եք մտածում:

♦ Այն մարդը, որը խոսում է իր մասին, միայն իր մասին էլ մտածում է: Իսկ այն մարդը, որը մտածում է միայն իր մասին, նա անկիրթ է, որքան էլ որ բարձր կրթություն ստացած լինի:

♦ Քաղաքավարության այնպիսի հայտարությունները, ինչպիսիք են «Ներեցեք անհանգաստացնելու համար», «խնդրեմ». «համեցեք, խնդրեմ». «Եթե դեմ չեք, շնորհակալ եմ» գեղեցկացնում են ձանձրալի ամենօրյա կյանքի միապաղությունը, և, իմիջայլոց, հանդիսանում են լավ դաստիրակության նշան:

♦ Երբեք չամուսնանաք մինչև շողոքորթել չսովորեք: Հարսանիքից առաջ կնոջը ներբողներ կարդալը կախված է հակումից: Սակայն նրան ներբողներ կարդալը ամուսնանալուց հետո անհրաժեշտություն է, դեռ ավելին, դրանից է կախված սեփական անվտանգությունը: Ամուսնության մեջ անհրաժեշտ է ոչ թե անկեղծություն, այլ դիվանագիտություն:

♦ Ուրիշի վրա ազդելու միակ միջոցը աշխարհում դա նրա ուզած բաների մասին խոսելը և նրան սովորեցնելն է, թե ինչպես ստանա դրանք:

♦ Միշտ խուսափեք սուր անկյուններից:

♦ Առաջին բանը, որ անհրաժեշտ է յուրացնել ուրիշների հետ փոխհարաբերություններում, դա այն է, որ նրանց չի կարելի խանգարել լինել երջանիկ այնպես, ինչպես նրանք են այդ ուզում, եթե միայն դա մեզ չի խանգարում լինել երջանիկ այն ձևով, ինչպես մենք ենք ուզում:

♦ Վեճում հաղթելու միակ միջոցը դրանից խուսափելն է:

♦ Մարդը, որին համոզել են հակառակ իր կամքի, նույնիսկ ակամա չի հրաժարվի իր կարծիքից:

♦ Երբ մենք իրավացի չենք, կարող ենք ինքներս մեզ խոստովանել այդ: Իսկ եթե մեզ մոտենում են նրբորեն և պատշաճ կերպով, ապա ընդունակ ենք դա խոստովանել նաև ուրիշներին և հպարտանալ մեր անկեղծությամբ և լայն հայացքներով: Բայց միայն ոչ այն դեպքում, երբ որևէ մեկը ուժով աշխատում է մեր կերակրափողը խցկել դժվարամարս փաստը։

♦ Հարյուր դեպքից իննսունիննում մարդիկ ոչ մի բանում իրենց չեն մեղադրում, որքան էլ սխալ լինեն։

♦ Հանգիստ քայլողը հեռուն կգնա:

♦ Մեր դարաշրջանը վառ տպավորությունների դարաշրջան է: Բավական չէ պարզապես հաստատել ճշմարտությունը: Ճշմարտությունն անհրաժեշտ է դարձնել աշխույժ, հետաքրքիր, դրամատիկ։

♦ Տհաճ բաները միշտ ավելի հեշտ է լսել, եթե դրանից առաջ մեզ ասել են մեր արժանիքների մասին։

♦ Ուշադրության փոքրիկ նշանների իմաստն այն է, որ դրանք ձեր սիրելի մարդուն ցույց են տալիս, որ դուք մտածում եք նրա մասին, ցանկանում եք նրան հաճույք պատճառել, և նրա երջանկությունն ու բարեկեցությունը ձեր սրտին շատ թանկ են ու մոտ:

♦ Կոպտությունը այն քաղցկեղային ուռուցքն է, որը քայքայում է սերը: Յուրաքանչյուր ոք գիտի այս մասին և, չնայած դրան , բոլորին հայտնի է, որ մենք օտարների հետ վարվում ենք ավելի քաղաքավարի, քան մեր մերձավորների հետ:

♦ Քաղաքավարի վերաբերմունքը նույնքան կարևոր է ամուսնության համար, որքան յուղը՝ շարժիչի:

♦ Ապշեցուցիչ է, բայց փաստ է, որ միակ մարդիկ, որ մեզ տհաճ, վիրավորող և ցավ պատճառող բաներ են ասում, դրանք մեր տնեցիներն են:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews