ԳլխավորԼուր

Հայ պատանի ձյուդոյիստները 7 մեդալ են նվաճել Հունաստանում

Հայաստնի պատանիները ձյուդոյի միջազգային մրցաշարում

Մրցաշարն անցկացվել Է Հունաստանում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը։

Հունաստանի Ամինդեոն քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն անցկացված ձյուդոյի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են յոթ մեդալ, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Մրցաշարում միակ ոսկե մեդալը նվաճել է Գառնիկ Հմայակյանը: Ավետ Շահինյանը և Ժորա Գևորգյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։ Մրցաշարի բրոնզե մեդալակիրներ են դարձել պատանի ձյուդոյիստներ Պետրոս Մարկոսյանը, Տիգրան Սարկիսյանը, Արամ Ասատրյանը և Արմեն Մաթևոսյանը: Արման Խեչոյանն ու  Լևոն Գիլոյանն էլ գրավել են 5-րդ տեղը։