ԳլխավորԼուր

Հայկական ավիաընկերություններին արգելվել է թռիչքներ կատարել դեպի ԵՄ տարածք

Եվրահանձնաժողովի այսօրվա որոշման արդյունքում Հայաստանում հավաստագրված բոլոր ավիաընկերությունները ավելացվել են դեպի ԵՄ երկինք մուտքն արգելող ցուցակում: Այս որոշումը հետևել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և վեց հայկական ավիափոխադրողների ուսումնասիրությունների արդյունքում:

Ցուցակում են հայտնվել Aircompany Armenia-ը, Armenia Airways-ը, Armenian Helicopters-ը, Atlantis Armenian Airlines-ը, Atlantis European Airways-ը, Mars Avia-ն, Skyball-ը:

Այսօրվա թարմացումից հետո ընդհանուր առմամբ 96 ավիաընկերության մուտք արգելված է դեպի ԵՄ երկինք:

Ի դեպ, թռիչքների այս արգելքը վերաբերում է նաև չարթերային թռիչքներին, այսինքն՝ ամռանը որևէ ավիաընկերություն, եթե գրանցված է Հայաստանում, չի կարողանալու թռչել Հունաստան, Կիպրոս, Բուլղարիա կամ այլուր. Նրա մուտքը եվրոպական որևէ տարածք արգելված է:

Comment here