ԳլխավորԼուր

ԵՊՀ-ում հիմնական փուլից հետո թափուր է մնացել 349 տեղ. ինչպիսի՞ վիճակ է մյուս բուհերում

Դիմորդ, քննություն

Երևանի պետական համալսարանի 2023-2024 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության հիմնական փուլի մրցույթի արդյունքներով ԵՊՀ է ընդունվել 2156 ուսանող, որից 454-ը՝ անվճար, իսկ 1702-ը՝ վճարովի հիմունքով, տեղեկացնում է ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանը։

Թափուր է մնացել 349 տեղ, որից 41-ը՝ անվճար, իսկ 308-ը՝ վճարովի։

Հուլիսի 26-30-ը տեղի կունենա հայաստանյան բուհերի դիմորդների համար լրացուցիչ մրցույթ, որին կարող են մասնակցել այն դիմորդները, որոնք հիմնական փուլում միակ մասնագիտության համար մրցույթից դուրս են մնացել, բայց ունեն դրական միավորներ:

Լրացուցիչ մրցույթում դիմորդները կարող են դիմել մինչև 6 մասնագիտության համար:

Մրցույթի արդյունքները կհրապարակվեն հուլիսի 30-ին:

Բոլոր բուհերի թափուր տեղերի ցանկը՝ այստեղ։