ԳլխավորԼուր

Արաքսիա Սվաջյանը հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ժամանակ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հետևել է դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ընթացքին:

Այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 14-ն են: Այցի ընթացքում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններում, հաջողություն մաղթել աշակերտներին:

Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է նաև ավարտական դասարաններում սովորող աշակերտներին, հետաքրքրվել, թե մասնագիտական ի՞նչ կողմնորոշում ունեն, ինչպես նաև հաջողություն մաղթել հունվարի 25-ից մեկնարկող բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլում:

Աշակերտներն ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունն առավելապես հեշտացնում է ընդունելության գործընթացը, մեծացնում բարձր արդյունքների ապահովման հավանականությունը:

Նշենք, որ դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են` հիմք ընդունելով սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն: Նույն կարգավորումը վերաբերում է նաև 10-րդ դասարանի սովորողներին, եթե նրանք մասնակցություն են ունեցել միջազգային օլիմպիադաների, մրցաշարերի, առաջնությունների և փառատոների:

Դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ժամանակԴրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ժամանակԴրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունների ժամանակ