ԳլխավորԼուր

Մարտի 20-ը Երկրի օրն է. ՄԱԿ-ի կենտրոնակայանում կհնչի Խաղաղության զանգը

Խաղաղության զանգը ՄԱԿ-ի կենտրոնակայանում

Ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ մարտի 20-ին նշվում է Երկրի օրը, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Ավելին, միջազգային տոների օրացույցում Երկրի երկու օր կա մարտի 20՝ նվիրված Գարնանային գիշերահավասարին, իսկ երկրորդը՝ ապրիլի 22-ին։ Առաջինը խաղաղարար ու մարդասիրաական ​​ուղղվածություն ունի, երկրորդը՝ բնապահպանական։

Երկրի համաշխարհային օրը նշվում է Հյուսիսային կիսագնդում գարնանային գիշերահավասարի օրը (կամ հարավային կիսագնդում աշնանային գիշերահավասարի օրը), երբ ամբողջ աշխարհում ցերեկային և գիշերվա տևողությունը գրեթե հավասար է։ 2024 թվականին Գարնանային գիշերահավասարի օրը սկսվել է մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով ժամը 07.06-ին։

Այս օրը՝ սկսած 1972 թվականից, ամեն տարի Նյու Յորքում (ԱՄՆ) ՄԱԿ-ի կենտրոնակայանում հնչում է Խաղաղության զանգը, որը տեղադրվել է 1954 թվականին և ձուլված է բոլոր մայրցամաքների երեխաների կողմից նվիրաբերված մետաղադրամներից, ինչպես նաև բազմաթիվ երկրների մարդկանց շքանշաններից, մեդալներից և պատվավոր այլ նշաններից: Այն երկրագնդի մարդկանց գլոբալ համերաշխության խորհրդանիշն է։ Բացի այդ, զանգը ծառայում է որպես գործողությունների կոչ՝ հանուն Երկրի վրա խաղաղության և կյանքի պահպանման: