Առաջին ալիքը ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղից հնարավոր կլինի աջակցել Հայաստանի պատվիրակին և քվեարկել նրա օգտին:
Պարգը ելույթ կունենա 5-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում, որը կմեկնարկի մայիսի 15-ին՝ Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):
Քվեարկելու համար հարկավոր է 05 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Հայաստանից մեր պատվիրակի օգտին քվեարկել հնարավոր չէ:
Քվեարկել կարող են նաև մրցույթին չմասնակցող երկրները. հարկավոր է մուտք գործել www.esc.vote կայք: Այս ձևով արված քվեարկությունը դիտարկվելու է որպես մեկ երկրից ստացված ձայն:
Մեր տելեգրամյան ալիքում կարող եք Ձեր կարծիքը հայտնել՝ կանցնի՞ Պարգը եզրափակիչ, թե՞ ոչ։