ԳլխավորԼուր

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտը դիմավորեց առաջին կուրսեցիներին

Այսօր Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը դիմավորեց իր առաջին կուրսեցիներին` պահելով հակահամաճարակային բոլոր կանոնները։

Սեպտեմբերի մեկի առթիվ` բուհի ռեկտորի Ժ/Պ Դավիթ Խիթարյանը, շնորհավորելով առաջին կուրսեցիներին, ասաց. «Այսօր դուք առաջին քայլն են անում մասնագիտանալու կարևորագույն ճանապարհին: Այսօր առաջին անգամ ոտք եք դնում 75-ամյա ճանապարհ անցած Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ: Մի կրթական հաստատություն, որն ունի ավանդույթներ, հարուստ պատմություն և անփոփոխ նպատակ՝ պատրաստել որակյալ մասնագետների:

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն ազդարարում է նոր ուսումնական տարին, այլև տալիս է նպատակների իրականացման, հարուստ գիտելիքներ ամբարելու լայն հնարավորություն: Ուստի ցանկանում եմ, որ լավ մասնագետ դառնալու կարևոր ճանապարհին լինեք նպատակասլաց, նախաձեռնող, երբեք ջանք չխնայեք ձեռք բերել նոր հմտություններ և ամբողջովին տրվեք կրթվելու բարդ և պատասխանատու գործին: Որակյալ կրթությունը, բարձրակարգ մասնագետ լինելը ժամանակի հրամայականն է: Ակնկալում եմ, որ նոր ուսումնական տարին ձեզ համար կլինի մասնագիտական հմտությունների խորացման, կրթության և գիտելիքի արժևորման տարի:

Ես ձեզ վստահեցնում եմ․ մենք Ձեզ կտանք այն բանալիները, որոնցով կգտնեք Ձեր նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը։ Մենք միասին, քայլ առ քայլ, կոփելու ենք ձեր միտքը, հոգին և մարմինը։ Բարի գալուստ ուժի և գեղեցկության բուհ։ Բարի գալուստ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ։ Վստահ եղե՛ք ձեր ուժերին, և ապագան ձերը կլինի»:

Comment here