Մարտի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի մարզի բնակիչ 72-ամյա Հ. Բաբայանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի իր աշխատասենյակում Երևանի բնակիչ 21-ամյա Ա. Նիկոլյանը ուսումնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հարվածներ է հասցրել իր գլխին, իրեն պատճառելով ֆիզիկական ցավ։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ կեսգիշերին մոտ Ա․ Նիկոլյանն ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն, որտեղից էլ նրան ֆիզիկական ներգործություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Հ․ Բաբայանը աշխատում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտում որպես ամբիոնի վարիչ, իսկ Ա․ Նիկոլյանը նույն ինստիտուտի ուսանող է։