Հայաստանի ազգային «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները, հայտնում են ընկերությունից։
«Ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,-նշված է ընկերության հաղորդագրության մեջ։