Հայաստանը Փարիզում դեսպանության նոր շենք է գնել 23 միլիոն եվրոյով։
Շենքը ժամանակին եղել է Ֆրանսիայի նախկին նախագահ (1974-1981) Վալերի Ժիսկար դ’Էստենի կեցավայրը։
2023 թվականի սեպտեմբերին էլ հայտնի դարձավ, որ Լոնդոնի կենտրոնական հատվածում` մի շարք դեսպանությունների և պետական գերատեսչությունների հարևանությամբ, Հայաստանի Հանրապետությունը 17 մլն 380 800 ֆունտ ստեռլինգով (ավելի քան 8 մլրդ դրամ, ավելի քան 20 մլն եվրո) ձեռք է բերել դեսպանության նոր շենք։