ԳլխավորԼուր

Գեոդեզիական բաց դաս՝ Ագրարային համալսարանում

ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնում առկա արդիական թվային գեոդեզիական գործիքները դուրս են բերվել կենտրոնից եւ օգտագործվել են բաց դասի համար, տեղեկացնում են Ագրարային համալսարանից։

Համալսարանի հարակից՝ Վիկտոր Համբարձումյանի այգում անցկացվող բաց դասին մասնակցել են «Ջրային ռեսուրսների կառավարում» եւ «Հողաշինարարություն եւ հողային կադաստր» մասնագիտությունների 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կուրսերի ուսանողները:

Դասի սկզբում ուսանողները ծանոթացել են թվային գործիքների աշխատանքի սկզբունքներին՝ իրենց մի քանի կուրսընկերների օգնությամբ, որոնք նախապես մանրակրկիտ մասնագիտական հրահանգավորում էին ստացել Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի դասախոս Արտակ Զաքարյանից:

Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանի ղեկավարությամբ անցկացված բաց դասի ժամանակ կիրառվել են երեք թվային Trimble M3 տախեոմետրեր, մեկ բազային Trimble R8s ռովեր, մեկ լազերային DiNi 12 հարթաչափ, երկու մեխանիկական CST/berger հարթաչափեր։

Գործիքների աշխատանքի սկզբունքների բացատրությունից հետո դրանք տեղակայվեցին այգում, եւ կատարվեց տարբեր կետերի կոորդինատների որոշում։

Ստացված տվյալները տեղափոխվեցին ՋՀՌԿՏՀ կենտրոն, որտեղ դրանք կդառնան ուսանողների ուսումնասիրության առարկա։

Comment here