ԳլխավորԼուր

Կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումը կիրականացվի առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում

Օրագիր, գնահատական

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի՝ ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ կիսամյակային և տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրերի ընթացքում:

Գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4–րդ, 9–րդ, 12–րդ դասարաններին՝ կիսամյակների ավարտական քննությունները պատշաճ կազմակերպելու նպատակով:

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews