ԳլխավորԼուր

Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու ժամանակ ընկել է ժայռից

Օրեր առաջ Գորիսում 15-ամյա աղջիկը սելֆի անելու հետևանքով ընկել է ժայռից ու ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, տեղեկանում ենք բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։

«Նրա մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գանգուղեղային վնասվածք, թոքերի սալջարդ։ Միացված է եղել արհեստական շնչառության սարք։

Արդեն այսօր աղջկա մոտ կա դրական դինամիկա, գիտակցությունը կայուն է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք»,-նշված է գրառման մեջ։

Comment here