ԳլխավորԽճանկար

Նորաոճ նստարաններ` Գորիսում. դիզայնի հեղինակները համայնքի երիտասարդներն են

Կարևորելով գեղեցիկ համայնք ունենալու սկզբունքը՝ Գորիսում տեղադրվել են հետաքրքիր ոճով պատրաստված նստարաններ, տեղեկացնում են Գորիսի համայնքապետարանից։

Ծրագիրը իրականացվել է Գորիսի համայնքապետարանի և «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի համագործակցության շրջանակներում` «ԵՄ-ն զբոսաշրջության համար․ արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագրի շրջանակներում։

Նախաձեռնության նպատակն է ունենալ առավել գեղեցիկ, հարմարավետ անկյուններ Գորիսում։

Պլանավորվում է տեղադրել ընդհանուր առմամբ 17 նստարան:

Comment here