ԳլխավորԼուրՇոուբիզնես

Հայտնի են 68-րդ «Գրեմմի»-ի մրցանակակիրները

«Գրեմմի-2026»

Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» մրցանակաբաշխության 68-րդ արարողությունը, որի ժամանակ Ձայնագրման ակադեմիան հայտարարել է 2026 թվականի հաղթողներին:

Այս տարի միջոցառումն ավելի քաղաքականացված էր. շատ հաղթողներ և հյուրեր դժգոհություն են հայտնել ամերիկյան ներգաղթային ոստիկանությունից (ICE), որոնց գործողությունների հետևանքով վերջին շաբաթներին Մինեսոտայում 2 ցուցարար է սպանվել։

Մրցանակակիրների թվում են ռեփեր Քենդրիկ Լամարը, որը հաղթեց հինգ անվանակարգում, ինչպես նաև երգչուհիներ Բիլլի Այլիշը և Լեդի Գագան։

Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) ստացել է «Կարիերայում ձեռքբերումների համար»  (Lifetime Achievement Award) մրցանակը։

Պուերտոռիկացի ռեփեր Բեդ Բաննին հաղթող է ճանաչվել ամենահեղինակավոր՝ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ Նա «Գրեմմի»-ի է արժանացել «Debi Tirar Mas Fotos» ալբոմի համար, որը լատինաամերիկյան հայտնի ռեգետոն ոճում է։ Սա «Գրեմմի»-ի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ ամբողջությամբ իսպաներենով կատարված ալբոմը արժանանում է գլխավոր մրցանակին։

Հիմնական անվանակարգ

  • Տարվա ալբոմ ՝ Bad Bunny- «Debí Tirar Más Fotos»
  • Տարվա երգ՝ Բիլլի Այլիշ- «Wildflower»
  • Տարվա ձայնագրություն՝ «Luther» — Kendrick Lamar & SZA
  • Լավագույն նոր կատարող՝ Օլիվիա Դին
  • Տարվա պրոդյուսեր (ոչ դասական երաժշտություն)՝ Cirkut
  • Տարվա երգերի հեղինակ (ոչ դասական երաժշտություն)՝ Էմի Ալեն

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews