ԳլխավորԼուր

Երևանում տեղի է ունեցել ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզական խաղերի բացման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մեկնարկում են ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերը, որոնց մասնակցում են ավելի քան 750 մարզիկ-մարզուհիներ։

Մատենադարանի հրապարակից մինչև Հանրապետության հրապարակ երթ է անցկացվել։ Տեղի է ունեցել նաև ջահակիրների մրցավազք  «Եռաբլուր» զինվորական պանթեոնից մինչև Հանրապետության հրապարակ։

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը ներկայացվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը։

Մասնակիցները  Հայաստան են ժամանել ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից, Քուվեյթից, Լիբանանից, Ստոկհոլմ, Փարիզ, Մարսել, Թբիլիսի, Երուսաղեմ, , Կահիրե, Բաղդադ քաղաքներից։ Երևանում նրանց են միացել  Հ.Մ.Ը.Մ.-Հ.Ա.Ս.Կ.ի և Արցախի մարզիկ-մարզուհիները։ Մարզախաղերն անց են կացվելու 9 մարզաձևում՝ բասկետբոլ, ֆուտբոլ, վոլեյբոլ, լող, թենիս, շախմատ և այլն։

Մարզախաղերի մասնակիցները կայցելեն Ծիծեռնակաբերդ, «Եռաբլուր» պանթեոն։ Կմասնակցեն ընկերային երեկոների և հաղթանակի ճաշկերույթ- պարահանդեսի։