ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում կանցկացվի աշխատանքի տոնավաճառ. շտապեք գրանցվել

Աշխատանքի տոնավաճառ ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, մայիսի 5-ին ժամը 11:00-14:00-ն համալսարանի բակում կազմակերպում է հերթական Աշխատանքի տոնավաճառը:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով:

Մասնակցելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ոլորտի շուրջ 60 հայաստանյան առաջատար գործատուներ։ Աշխատանքի տոնավաճառի ընթացքում հնարավորություն է ստեղծվելու  ծանոթանալ առկա թափուր հաստիքներին, կարիերայի զարգացման հնարավորություններին ու հեռանկարներին։