Մեր մարզիկները 1120 միավորով նաև Եվրոպայի ռեկորդ են սահմանել։
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց առաջին մեդալը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից։
Մրցումային երկրորդ օրը Մ18 տարեկանների պայքարում Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան եռյակը դարձավ 10մ օդամղիչ ատրճանակ տղաների թիմային մրցաձևի հաղթող։
Մեր մարզիկները 1120 միավորով սահմանեցին նաև Եվրոպայի ռեկորդ։