ԳլխավորԼուր

Իրավագիտության ֆակուլտետը բացասական եզրակացություն է ներկայացրել «բարձրագույն կրթության եվ գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը ներկայացրել է կարծիք «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ փաստելով, որ այն ներկայացված տեսքով չի բավարարում առաջադրվող պահանջներին։

Մեկնաբանելով ֆակուլտետի կողմից ներկայացված կարծիքը՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ysu.am-ի հետ զրույցում ասաց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի բովանդակային վերլուծությունը մանրամասն ներկայացված է ֆակուլտետի կարծիքի մեջ․ «Ընդամենը կնշեմ, որ նախագծում առկա են բազմաթիվ համակարգային խնդիրներ, որոնք մեծապես պայմանավորված են հայեցակարգային մոտեցումների բացակայությամբ»:

Նրա խոսքով, դրանցից է, օրինակ, այն, որ բուհերի կառավարման համակարգի վերաբերյալ, գիտական կազմակերպությունների կարգավիճակի, գիտական մեկ աստիճանի անցման և այլ բազմաթիվ կարգավորումներ խիստ թերի են, իսկ որոշ դեպքերում հակասում են ՀՀ Սահմանադրությանը և մի քանի օրենքների․ «Դրանք գործնականում անխուսափելիորեն հանգեցնելու են օրենքի գործունեության անհնարինությանը, բուհերի ինքնուրույնության և Սահմանադրությամբ երաշխավորված ակադեմիական ազատությունների սահմանափակմանը, ինչն էլ իր հերթին առաջացնելու է լիազոր մարմնից ուղղակի կախվածության»:

Բացի դրանից, ըստ Գագիկ Ղազինյանի, նախագծի հիմնավորումը, ըստ էության, չի բովանդակում որևէ վիճակագրություն, հաշվարկ կամ վերլուծություն, որից հնարավոր է եզրահանգումներ անել նախագծի արդյունավետության, դրանով լուծվող խնդիրների կարևորության մասին:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Comment here