Ֆիլմերի դասակարգման բրիտանական խորհրդի փորձագետները հայտնել են, թե որն է 2019-ի ամենանյարդայնացնող կինոնկարը. այդպիսի է ճանաչվել Թոդ Ֆիլիփսի «Ջոկեր» հոգեբանական թրիլերը։
Մեծ Բրիտանիայի կինոդիտողների մեծ մասը բողոքել է ֆիլմից՝ դաժան տեսարանների բազմաքանակության պատճառով եւ նշել, որ այն պետք է տարիքային սահմանափակում ունենար ոչ թե 15+, այլ՝ 18+։ Մի մասը նույնիսկ նշել է, որ ֆիլմն ընդհանրապես պետք չէր ցուցադրել մեծ էկրաններին։
Բրիտանացներին նյարդայնացրել էին նաեւ Յորգոս Լանտիմոսի պատմական «Ֆավորիտուհին» եւ Չադ Ստահելսկու «Ջոն Ուիք 3»-ը։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։