Նոյեմբերի 8-30-ը անցկացվել են ուսուցիչների կամավոր ատեստավորման քննությունները։ Այս տարի կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ են ներկայացրել ավելի քան 8400 մանկավարժներ։
ԳԹԿ-ն ներկայացրել է «Մաթեմատիկա», «Հայոց լեզու», «Տարրական դասավանդման մեթոդիկա», «Տարրական դասավանդման մեթոդիկա (ռուսերենով ուսուցման)», «Ֆիզկուլտուրա» առարկաների բողոքարկման արդյունքները։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



