ԳլխավորԼուր

Հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող անձանց ցուցակները

Ատեստավորում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են կամավոր ատեստավորման արդյունքում դրույքաչափի փոփոխություն ունեցող և դրա նկատմամբ համապատասխան տոկոսով (70-100 %) հավելավճար ստացող անձանց ցուցակները, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Դրույքաչափի փոփոխություն ունեցող և փոփոխված դրույքաչափով հաշվարկվող աշխատավարձի նկատմամբ հավելավճարը սահմանվում է 5 տարի ժամկետով՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից:

Ըստ ցուցաբերած արդյունքների տրվող հավելավճարները.

  • 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 30 տոկոսի չափով,
  • 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 40 տոկոսի չափով,
  • 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչներին՝ 50 տոկոսի չափով,

Ուսուցիչ չաշխատող անձինք դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից կօգտվեն աշխատանքի ընդունվելու օրվանից: Տվյալ անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած՝ հաշվարկային նույն սկզբունքով: